Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահի դրությամբ Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց տեղափոխելու լուր և փաստ չունենք. Փաստաբան
«Այս պահի դրությամբ Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց տեղափոխելու լուր և փաստ չունենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Սամսոնյանն արդեն 14-րդ օրն է շարունակում է հացադուլը։
«Ակնհայտ է, որ արդեն օրգանիզմի վրա ազդեցությունը շատ արագ է տեղի ունենում, մեկ օրվա մեծ տարբեությունը մեծ է լինում, ինչն էլ ավելի հրատապ է դարձնում հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծումը, և իր կողմից վստահություն ունեցող, իր բժիշկների զննությամբ, հետազոտությամբ կհասկանանք, թե ինչ հետագա քայլեր ենք անելու։
Մենք անհամբերությամբ սպասում ենք լուրի, հույս ունենք՝ չի ուշանա»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։
Ռ.Մելիքյանն ավելի վաղ ասել էր. «Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։ Դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»։