Քաղբանտարկյալ, 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Քաղաքական
22:08 21/01/2026
Հայաստան

Քաղբանտարկյալ, 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

«Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ը թույլատրել է արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում վիրահատվելու նպատակով: Այդ մասին հայտնում է 168.am-ը։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում կայացած նիստի ժամանակ «Իմնեմնիմի-2» դատական շինծու գործով կայացվեց որոշում 3 ամսով երկարացնել կալանքը որպես փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղբանտարկյալ, 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն