Նարեկ Սամսոնյանի վիճակը գնալով ավելի վատանում է, ավելի թուլանում է․ Մելիքյան
Իրավունք
13:39 20/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանի վիճակը գնալով ավելի վատանում է, ավելի թուլանում է․ Մելիքյան

Այսօր՝  հունվարի 20-ին  քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է:

Պաշտպան  Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ երեկ երեկոյան է այցելել  Նարեկ Սամսոնյանին, հացադուլը շարունակում է։

«Վիճակը, բնականաբար, գնալով ավելի  վատանում է, ավելի թուլանում է։ Դա բնական պրոցես է։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենն իր առոջության վրա է անդրադառանում, բայց ինքը հաստատակամ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է  Ռ.Մելիքյանը։

Նա նշում է, որ երեկ երկար զրույց է ունեցել առողջապահության նախարարության «Քեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիր ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։

«Օրենքի սահմաններում գործունեություն եմ նկատում նրանց կողմից։ Անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել ընթացակարգի հետ կապված։ Բժիշկն այցելել էր, նշել էր, որ հնարավորինս արագ պետք է իրականացնել վիրահատություն։ Ինձ պարզաբանել էին, որ ընթացակարգերը սովորաբար 10-15 օր են տևում։ Երեկ խոսակցության ընթացքում զգացի, որ հրատապության ռեժիմով են հարցին վերաբերում, փորձում են արագ դա կազմակերպել»,- ասում է Մելիքյանը

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

Ռ.Մելիքյանն ավելի վաղ ասել էր. «Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։  Դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Սամսոնյանի վիճակը գնալով ավելի վատանում է, ավելի թուլանում է․ Մելիքյան