Ռեժիմը փորձում է ամեն կերպ արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ վնաս տա Նարեկ Սամսոնյանին. Ֆիդանյան
Քաղաքական
13:32 23/01/2026
Հայաստան

Ռեժիմը փորձում է ամեն կերպ արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ վնաս տա Նարեկ Սամսոնյանին. Ֆիդանյան

«Միջազգայն կառույցների մոտ բողոքի միջոցառումներ ենք իրականացրել, նամակներ հանձնել կապված ապօրինի կալանավորումների հետ։  ԵՄ-ից եղել է որոշակի արձագանք, որն, ըստ էության ոչինչ չասող արձագանքն էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց AntiFake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը։

Ըստ նրա, արևմտյան կառույցների նման վարքագիծը զարմանալի չէ։

«Տեսնում ենք, որ  արևմտյան կառույցները շարժվում են ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ քաղաքական ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ, որը միտված է նրանց աշխարհաքաղաքական նպատակներն այս տարածաշրջանում իրականացնելուն։

Այդ  նպատակներին հասնելու համար, ըստ էության, փորձը ցույց է տալիս, պատրաստ են աչք փակել Հայաստանում ռեժիմի կողմից մարդկանց խոսքի համար բանտեր նետելու վրա»,- ասաց Ֆիդանյանը։

Խոսելով Նարեկ Սամոնյանի, ով արդեն 15 օր հացադուլի մեջ է, նախօրիեն ԲԿ տեղափոխելու, այնուհետև կրկին ՔԿՀ տեղափոխելու մասին, Ֆիդանյանն ասաց. «Ռեժիմը փորձ է անում ամեն կերպ արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ վնաս տան»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder