Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ըստ Փաշինյանի, ո՞ր ընկերություններին են կառավարությունից «ինքնաշխատ համակարգով» մեկ տարում մի քանի անգամ արտոնություն ստացել
Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տեսագրություն է հրապարակել, որում թվարկվում են կառավարության կողմից մաքսատուրքի արտոնություններ ստացած ընկերությունների անվանումները և արտոնությունների չափերը։
Տեսանյութին ուղեկցող գրության մեջ ասվում է. «Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունն արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։ Մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ 2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների»:
Հրապարակված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ գործող իշխանություններին լոյալ գործարաների հետ կապվող ընկերություններն ամենաշատն են մաքսատուրքի բազմամիլիադանոց արտոնություններ ստացել։ Սամվել Ալեսանյանին պատկանող ընկերությունները ամեն տարի մի քանի անգամ(մոտ 13 անգամ) արտոնություն են ստացել կառավարությունից։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը մոտ 7 անգամ, ընդորում եղել են տարիներ, որ մի տարվա ընթացքում 3 անգամ է արտոնություն ստացել։ Ստացած արտոնությունների քանակով աչքի է ընկնում նաև «Սպայկա» ընկերությունը։