Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնարավոր է, որ տրված արտոնությունների արժեքը մի քանի անգամ գերազանցի Կասկադի վերջնամասի կառուցման արժեքը. հաշվարկ կա՞. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.
«Կասկադի վերջնամասի կառուցման մեկնարկը ներկայացվում է այնպես, կարծես այն իրականացվում է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի անհատույց տրամադրած միջոցներով։ Սակայն իրականում Կասկադի անավարտ հատվածը կառուցվում է արտոնությունների դիմաց։
Սակայն պարզ չէ՝ կատարվե՞լ են արդյոք հաշվարկներ, թե այդ արտոնությունները ընդհանուր առմամբ որքան արժեն և ինչ եկամուտ կարող են բերել։
Հնարավոր է, որ այդ արտոնությունների արժեքը մի քանի անգամ գերազանցի հենց Կասկադի վերջնամասի կառուցման արժեքը (կամ էլ հակառակը), և այդ դեպքում ներկայացվող «բարեգործական» պատկերը իրականությունից ամբողջովին հեռու լինի։
Հետաքրքիր է՝ որևէ անկախ հետաքննական լրատվամիջոց այս թեմայով հաշվարկներ արե՞լ է»։