Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուզում եմ հատուկ զգուշացնել, որ կրիտիկական վիճակում գտնվող բուժառուներին ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ են անհարկի տեղափոխությունները. Բժիշկ
Այսօր՝ հունվարի 22-ին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 14-րդ օրն է: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:
Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։
«Նարեկ Սամսոնյանի ԲԱՆՏԱՅԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
.Հունվարի 22-ին կարճատև հիվանդանոցային այցից հետո Նարեկ Սամսոնյանին նորից տարել են պատժախուց:
.ՆԱՐԵԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ՀԱՑԱԴՈՒԼԸ, ԱՅՍՕՐ 15-րդ ՕՐՆ է
.Մենք չենք լսել ՈՉ ՄԻ բժշկական գնահատական Նարեկի առողջական վիճակի մասին: Նարեկի պաշտպաններն են փորձում մեզ որոշ տեղեկություններ փոխանցել այդ մասով:
.Կասկած չկա՛, որ Նարեկը չի՛ ստանում բավարար բժշկական օգնություն և զննություն, լաբորատոր տեստեր, որոնք պարտադիր են հացադուլի ընթացքում:
.Ուզում եմ հատուկ զգուշացնել, որ կրիտիկական վիճակում գտնվող բուժառուներին ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ են անհարկի տեղափոխությունները: Ծանր հյուծվածություն ունեցող մարդուն թույլատրելի է տեղափոխել ՄԻԱՅՆ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հատուկ հարմարեցված բժշկական փոխադրամիջոցներով:
.Արդյո՞ք երեկ Նարեկի փոխադրումը Իզմիրլյան ԲԿ և հակառակ ուղղությամբ կազմակերպվել է հատուկ հարմարեցված բժշկական փոխադրամիջոցով, թե՞ նա տեղափոխվել է ՔԿՀ-ի կիսատ-պռատ մեքենաներով (որոնց ողջ պերճանքի մասին բազմից պատմել է քաղբանտարկյալ Lidya Mantashyan-ը):
. Հացադուլի ընթացքում Նարեկն արդեն երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց, ապա նորից բանտախուց: Սա հակասում է ընդունելի բժշկական պրակտիկայի բոլոր նորմերին, և չի՛ բխում նման ծանր վիճակում գտնվող հիվանդի շահերից:
. Որտե՞ղ է Նարեկ Սամսոնյանին բուժող բժիշկը: Ինչու՞ նա չի դիմում հանրությանը և իշխանություններին, պատկան մարմիններին (ներողություն եմ խնդրում, եթե նա խոսել է, և ես բաց եմ թողել): Առաջին հերթին ո՞վ, եթե ոչ բժիշկը պետք է պաշտպանի կյանքն ու առողջությունը իրեն վստահող հիվանդի շահերը:
.Այդ ո՞ր բժիշկն է արտոնել (թույլատրել) 14-րդ օր հացադուլի մեջ գտնվող Նարեկին դուրս գրել հիվանդանոցից և տեղափոխել պատժախուց: Արդյո՞ք դա կատարվել է բժշկի համաձայնությամբ:
. Եթե բժիշկը համաձայն չէր այս գործողության հետ, ապա ինչու՞ նա մինչ այս պահը չի ներկայացնում իր տեսակետը, առ այն, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, օրգանների անբավարարության բարդ ռիսկերի առաջ կանգնած հիվանդին հակացուցված է ենթարկել նման ցնցումների:
. Արմավիր ՔԿՀ-ից Իզմիրլյան բժշկական կենտրոն մոտ 32 կմ է, ՄԵԿ ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ ճանապարհ միայն մեկ ուղղությամբ (քարտեզը` նկարում):
. Ի դեպ, գիտական գրականության մեջ նկարագրվել են դեպքեր, երբ հացադուլում գտնվող անձանց հանցագործ իշխանությունները ենթարկել են այսօրինակ «պատժի», նրանց մի հիմնարկից մյուսն անհարկի տեղափոխելով, որը ավելի է վատթարացրել նրանց վիճակը:
. ՆԱՐԵԿԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ:
. Նույնիսկ հացադուլից դուրս գալը չի չեզողքացնում Նարեկի կյանքին սպառանացող վտանգները:
. Բարձր է հավանականությունը, որ 5 և ավելի օր հացադուլի մեջ գտնվող անձի մոտ կարող է զարգանալ այսպես կոչված «Վերասնուցման սինդռոմը» («Refeeding syndrom»), որն իր մեջ պարունակում է մահացու վտանգներ (ավելի մանրամասն կգրեմ սրա մասին ավելի ուշ):
. Վերականգնողական բուժումը նախատեսում է խիստ զգուշավոր և աստիճանական խնամք, որը տևում է շաբաթներ: Երկարաժամկետ հացադուլից վերականգնվող բուժառուի խնամքը կարող են իրականացնել միա՛յն ու միա՛յն համապատասխան կրթությամբ պրոֆեսիոնալ բժիշկները:
. Նարեկը զրկված է իր բոլոր հիմնարար իրավունքներից: Լռում են բժիշկները: ԱՄՈ՛Թ:
Հ.Գ. երկիրն ազատագրելուց հետո, հոգ պիտի տանենք, որ մեր երկրում բժիշկները լինեն անկախ իրենց մասնագիտական գործունեության մեջ, չվախենան խոսել իրենց հիվանդների, իրենց ժողովրդի, իրենց երկրի, հավատքի ու արժանապատվության դեմ կատարվող խայտառակ ոտնձգությունների մասին:
Նկարում բրիտանացի երիտասարդ բժիշկ Ջեյմս Սմիթն է, ով անդադար ահազանգում է պաղեստինինցիների ցեղասպանության դեմ բրիտանական բանտում հացադուլ հայտարարած բանտարկյալների կյանքին սպառանացող վտանգի մասին: Մի օր մենք էլ երևի կունենանք այդպիսի բժիշկներ:
#ազատություն Նարեկին և բոլոր քաղաքական հալածյալներին»։