Քանի երկրում կա քաղբանտարկյալ, մրցակցային ընտրությունների մասին պետք է մոռանալ. Սուրենյանց
Քաղաքական
16:35 23/01/2026
Հայաստան

Քանի երկրում կա քաղբանտարկյալ, մրցակցային ընտրությունների մասին պետք է մոռանալ. Սուրենյանց

«Իմ համար ամեն ինչ պարզ դարձավ, երբ որ տեսա, թե ովքեր են ընդգրկված ժյուրիում, մրցանակը հանձնող հանձնաժողովում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագա հ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այս տարի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը Փաշինյանին հանձնելուն։

Սուրենյանցը նշեց, որ հանձնաժողովում առանացքային դերակատարություն ունի Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը, որը, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականության ճարտարապետներից մեկն է։

«Միշելն այն գործիչն է, որը արագ փորձում էր Ղարաբաղի խնդիրը փակել, քանի որ սպասարկում էր կոնկրետ աշխարհաքաղաքական  կենտրոնի շահեր, իսկ այդ կենտրոնի շահերից բխում էր ԼՂ խնդրի արագ չեզոքացումը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու համար։ Այդպես էլ ի վերջո եղավ։

Համարեք, իր նախաձեռնած պրոցեսը լեգիտիմացնելու համար է  Միշելն արել, այդ շրջանակում էլ բոնուս են տվել Փաշինյանին»,- ասաց Ս.Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցելուն, քաղաքագետն ասաց, որ այս դեպքում մեծ դիվանագիտական արտառոցության մասին չարժե խոսել։

«Մասնակցելու մեջ մեծ խնդիր չեմ տեսնում, հրավեր է եղել, բայց դեռևս չգիտենք, թե այդ խորհուրդը որպես ինստիտուտ կկայանա՞, թե՞ ոչ, ինչպիսի հեռանկար կունենա, կարո՞ղ է ՄԱԿ-ն լրացնող կամ փոխարինող ֆունկցիա կատարել, թե՞ ոչ։ Խորհրդի մասին առայժմ շատ մեծ բաներ չենք կարող ասել։ Արևմտյան Եվրոպայի որևէ երկիր, որոնք ԱՄՆ դաշնակիցներ են, չեն միացել այդ խորհրդին»,- ասաց Ս. Սուրենյանցը։

Խոսելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին,  նա նշեց, որ ընտրական գործընթացի հետ է կապված. «Նիկոլ Փաշինյանն անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին հասկացավ, որ եթե տոտալ ռեպրեսիաների չգնա,  չստեղծի խիստ ավտորիտար համակարգ, 2026-ին իր վերարտադրության  խնդիրը լուծել չի կարող։ Հենց այդ շրջանակում տեղի ունեցան ռեպրեսիաները, ձերբակալությունները, սաստկացան եղեկեցու դեմ պայքարը»։ 

Ըստ նրա, այս ամենի իմաստը հասարակությանն ահաբեկելը, ապատիկ ախտով վարակելն է։

Ս.Սուրենյանցն ընդգծեց, որ քանի երկրում կա քաղբանտարկյալ, մրցակցային ընտրությունների գաղափարը վտանգված է, մրցակցային ընտրությունների մասին պետք է մոռանալ։

«Ընդդիմադիր ուժերին այս հարցը պետք է միավորի»,- ասաց քաղաքագետը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի երկրում կա քաղբանտարկյալ, մրցակցային ընտրությունների մասին պետք է մոռանալ. Սուրենյանց