Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում
Հասարակություն
09:08 24/01/2026
Հայաստան

Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հունվարի 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց։

​​​ Երևանում հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում