Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։ հայտնում է Armlur.am–ը։
«Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենն ու իր ազգական Վարուժան Յոլյանը, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը և նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են»,- ասվում է նյութում։