Մեկնարկում է Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստը. ոչ բոլոր աջակիցները կարաղացան մտնել դատարան
Իրավունք
12:40 26/01/2026
Հայաստան

Մեկնարկում է Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստը. ոչ բոլոր աջակիցները կարաղացան մտնել դատարան

Այսօր մեկնարկում է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի գործով առաջին դատական նիստը: Գործով դատավորն է՝ Դավիթ Դաբաղյանը։

Դատարանի բակում հավաքված են հոգևորականներ, սրբազանի աջակիցներ, սակայն նրանց ոչ բոլորին են թողնում մտնել դատարան։ 

«Ունենք 10 հոգու տեղ, վերջ, մնացածը դուրս են գալու»,- ասացին դատարանից։

Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։ 

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է հետևյալ արարքները իբրև կատարելու համար՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է .. իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ)

- 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը.... որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder