Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազարավոր հավատացյալներ մեզ են ուզում տեսնել եկեղեցու մեջ. Կարգալույծ քահանա
«Եկեղեցական բարձրագույն այն մարմինը, որը պետք է օրենքը պահպաներ, այդ մարմնի նկատմամբ վստահություն չունենք»,- Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստին ասաց տուժող Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին քահանա տեր Արամը)՝ լսելով գործով անցող թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ պաշտպանի խոսքը։
Նա նշեց, որ այս ընթացքում եկեղեցու շուրջ շատ իրադարձություններ են տեղի ունեցել. «Խոսում են պղծությունից, իրական պղծություն է տեղի ունեցել, բայց օրենքը պահպանող մարմինը որևէ գնահատական այդ պղծությանը չի տրվել։ Փաստաբաններն անընդհատ իրենք խոսում են, շեշտում են, որ եկեղեցին պղծվել է։ Ուրեմն դեռ շարունակվելու են մեր խորանները պղծվել այն դեպքում, երբ որ նմանատիպ հոգևորականները կմնան փարաջայով, իսկ մեր մտնելուց և դուրս գալուց եկեղեցին պղծված համարողները եկեղեցուց շատ հեռու մարդիկ են։
Հազարավոր հավատացյալներ մեզ են ուզում տեսնել այս եկեղեցու մեջ»,- ասաց կարգալույծ քահանան։
Տեր Գարեգինի պաշտպան Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այժմ լսում են մտքեր, որոնք բացարձակապես կապ չունեն այս քրեական գործի հետ։
«Եթե այս քրեական գործը նվիրված է այլ նպատակի, բարձրաձայնեք այդ մասին, մենք էլ իրավական հարցեր չքննարկենք»,- նշեց պաշտպանը։