Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմնականում շինարարության հարկմամբ քաղաքապետարանը գերակատարել է եկամուտների հավաքագրումը
«Նախատեսված 88.7 մլրդ եկամուտների փոխարեն հավաքագրվել է 96.6 մլրդ դրամ»,-Երևանի քաղաքապետարանի գործոկարգավարական խորդակցության ժամանակ հայտնեց եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով սեփական եկամուտների պլանային առաջադրանքների ցուցանիշները։
Ըստ պաշտոնյայի՝ անշարժ գույքի հարկը կազմել է 24%, շինարարության և նախագծման թույլտվություններինը՝ 21 %, փոխադրավարձերինը՝ 16 %, փոխադրամիջոցների գույքահարկինը՝ 15 % և աղբահանության վճարներինը՝ 6 %։
Հակոբյանի ներկայացրած տվյալներից պարզվում է, որ 18.8% գերակատարել են անշարջ գույքի հարկի հավաքագրումը, շինարարության և նախագծման թույլտվությունների գծով մուտքերը գերակատարել են 23.3 %-ով, աղբահանությունը՝ 10.1%-ով, իսկ փոխադրամիջոցների գույքահարկը՝ 3.1%-ով։ Թերակատարվել է միայն փոխադրավարձերի հավաքագրման գծով՝ 3.4%-ով։
«Իրականում շատ տպավորիչ ցուցանիշներ են, եթե համեմատենք 2024 թվականի հետ»,- ասաց Ավինյանը՝ շեշտելով, որ դրանց կարիքը մայրաքաղաքն ունի և վստահեցրեց, որ դրանք ուղղվում են քաղաքացիներին ծառայող ենթակառուցվածքներին։