Մանկապարտեզներում տեսախցիկների արձանագրած խախտումների 48 %-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքին են վերաբերում.Պաշտոնյա
Հասարակություն
12:50 26/01/2026
Հայաստան

Մանկապարտեզներում տեսախցիկների արձանագրած խախտումների 48 %-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքին են վերաբերում.Պաշտոնյա

 «Ներկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 42 մանկապարտեզում տեղադրված է 1700 տեսախցիկ»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նա նշեց, որ դիտարկումը կատարվում են առցանց կամ հետագայում վերանայման միջոցով։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակում մշտադիտարկման արդյունքում արձանագրված 22% խախտումները վերաբերում են օրվա ռեժիմին,  8 %-ը՝ ֆիցիկական անվտանգությունը և 23%-ը պարապմունեքների բովանդակությանը։

«Երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48 %»,-ասաց Հանրակրթության վարչության պետը։

 Նա նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզներում նորաբաց վաղ մանկության երկու խմբերում տեսախցիկներով անցկացված դիտարկումները փաստում են անձնակազմի, բարեխիղճ, սրտացավ և արհեստավարժ աշխատանքը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկապարտեզներում տեսախցիկների արձանագրած խախտումների 48 %-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքին են վերաբերում.Պաշտոնյա