Թրամփի քայլերը հանգեցրել են պատմական ռեկորդի. Ոսկու գինը հատեց $5,000-ի շեմը
Տնտեսություն
11:18 26/01/2026
Աշխարհ

Թրամփի քայլերը հանգեցրել են պատմական ռեկորդի. Ոսկու գինը հատեց $5,000-ի շեմը

Ոսկու գինը պատմականորեն առաջին անգամ հատեց մեկ ունցիան 5.000 դոլարի շեմը։ Հայտնում է CNN-ը:  Այս պահին, տվյալների համաձայն, մեկ տրոյական ունցիայի արժեքը հասնում է $5,058, ինչը միայն վերջին օրվա ընթացքում կազմում է 1.4%-անոց աճ։

Այս տարվա առաջին 26 օրերի ընթացքում ոսկու գինը բարձրացել է 15%, շարունակելով 2025 թվականի ռեկորդային աճը, երբ արժեքն աճեց 65%-ով՝ գրանցելով ամենամեծ տարեկան աճը 1979 թվականից ի վեր։

Արծաթը նույնպես թանկանում է. վերջին տվյալներով, դրա արժեքը բարձրացել է 4.5%՝ մեկ ունցիայի համար կազմելով 107.8 դոլար։ 2025 թվականին արծաթի գինը գրանցեց 141%-անոց թռիչք՝ նույնպես ամենաբարձր ցուցանիշը 1979 թվականից ի վեր։

Ոսկին և արծաթը ավանդաբար դիտվում են որպես անվտանգ այլընտրանքներ անորոշության ժամանակներում և ծառայում են որպես շուկայի լարվածության կարևոր ցուցիչ։

Ըստ աղբյուրի, 2026 թվականի այս պատմական աճը կապված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք քայլերի հետ, որոնք շուկայում ստեղծում են ապակայունացում: Ներդրողները արագորեն ձեռք են բերում ոսկին՝ որպես ապահով ակտիվ, վախենալով, որ նախագահ Թրամփը կարող է ռիսկի ենթարկել ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների հետ հարաբերությունները՝ Եվրոպայից մինչև Կանադա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder