Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կիևը հայտարարեց, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ անձնական հանդիպման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է անձամբ հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ տարածքային և Զապորոժիեի ատոմակայան հարցերը քննարկելու համար։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան «Եվրոպական պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում։
Նախարարը հիշեցրել է, որ խաղաղության գործընթացում ամենախնդրահարույցը մնում են երկու հարց՝ տարածքային հարցերը և Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը։
«Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել դրանք՝ հատկապես այդ հարցերը լուծելու համար»,-«Ստրանա»-ի փոխանցմամբ ասել է Սիբիհան։