Բաբկեն Հարությունյան. Չեմ բացառում՝ դատարանին ասեն, կարգալույծին էլի Սրբազան դարձրեք
Քաղաքական
17:47 28/01/2026
Հայաստան

Բաբկեն Հարությունյան. Չեմ բացառում՝ դատարանին ասեն, կարգալույծին էլի Սրբազան դարձրեք

«Նիկոլ Փաշինյանը գտել է կոռուպցիայի դեմ պայքարի ամենահեշտ ձևը։ Երբ ինչ-որ ընդդիմադիր գործիչ, քաղաքացի հայտարարում է, որ Փաշինյանը, Ավինյանը կամ մեկ ուրիշը կոռուպցիայով է զբաղվում, Նիկոլ Փաշինյանը միանգամից դատախազին, քննիչին, ԱԱԾ-ին հրահանգ է տալիս՝ հըլը գնացեք, տեսեք, էդ մե՞նք ենք կոռուպցիայով զբաղվում»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նա հիշեցրեց, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր պաշտոնյաների թալանի մասին, այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաները նման կերպ չէին վարվում։

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թալանել են, 50 տոկոս փայ են մտել, սպանել են, նրան բանի տեղ չէին դնում, ուժայիններին չէին հրահանգում, որ գնան, ստիպեն, Փաշինյանն իր խոսքերն ապացուցի։ Հիմա մի բան ասում ես, հարկայինից սկսած գալիս են հետևիցդ, ասում են, արի՝ տեսնենք ի՞նչ է եղել։ Եթե բան էլ չես անում, օրինակ Էջմիածնի ընտրությունների հետ կապված «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Խաչիկ Գալստյանի, Արամ Քոչարյանի դեպքում, մի բան գցում են գրպանը»,-ասաց Հարությունյանը։

Նա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է համարում նաև այն, որ դատարանն օրերի ընթացքում նիստ է հրավիրում, Թեմի առաջնորդի պաշտոնում  վերականգնում հակեկեղեցական արշավին միացած հոգևորականին։

«Մարդիկ տարիներով դատերի մեջ են, վեց ամիս սպասում են, որ դատական նիստ տեղի ունենա, գնան իրենց խնդիրը ներկայացնեն, մի օրվա մեջ ասում են, մի հատ էս Սրբազանին վերականգնեք։ Հիմա Սրբազանին կարգալույծ արեցին, չեմ բացառում, որ ասեն, դատարանի միջոցով կարգալույծին էլի դարձրեք Սրբազան»,-ասաց Բ. Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder