Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգևորականների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Բանակի օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցելու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։
Լրագրողները նրան ուղղված բազմաթիվ հարցեր հնչեցրեցին Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ ուղղված արշավի, իր հասցեին հնչեցրած մեղադրանքների, հոգևորականներին կարգալույծ անելու վերաբերյալ, սակայն Վեհափառ Հայրապետն անպատասխան թողեց դրանք։
Նա ծաղկեպսակ խոնարհեց, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ Հոգևորականները հնչեցրեցին տերունական աղոթքը, կատարվեց հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար։