Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հիշատակի և խոնարհման օրը պետք է ընտրվեր սեպտեմբերի 27-ը, այդ օրվանից սկսվեց հայ ժողովրդի «սև օրերը». Զոհվածի մայր
«Խոնարհվում եմ, խոնրահվում եմ, խոնրահվում եմ բոլոր մեր հերոսների շիրիմների առաջ»,- եռաբլուրում ասաց մարտիրոսված Մխիթար Գալեյանի մայրը՝ տիկին Աստղ Գալեյանը։
Արձագանքելով դիտարկմանը, որ իշխանությունները զոհվածների հիշատակի օրը սահմանեցին հունվարի 27-ին, որպեսի իջեցնեն հաջորդ՝ Բանակի օրվա արժեքը՝ տիկին Գալեյանն ասաց, որ օտարածին իշխանություններից այլ բան սպասելի չէր։
«Հունվարի 27-ը նահատակների հիշատակման օր ընտրեցին, որպեսզի ստվերեն Հունվարի 28-ը։ Սեպտեմբերի 27-ը պետք է համարվեր հիշատակի, խոնրահումի օր, որովհետև հենց այդ օրը սկիզբ դրվեց մեր հայրենիքի հանձնման գործընթացին»,-ասաց զոհվածի մայրը։
Նա նշեց, որ այլ օր կարելի էր ընտրել, ոչ թե մեկ այլ պետության ցեղասպանության զոհերի հիշատակման օրը։
«Հիշատակի և խոնարհման օրը պետք է ընտրվեր սեպտեմբերի 27-ը, որովհետև այդ օրվանից սկսվեց հայ ժողովրդի սև օրերը»,-ասաց զոհվածի մայրը։