Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան
«Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորներով հանդիպել ենք ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ: Հանդիպմանը փաստերով ներկայացվել են, բոլոր քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, Սրբազան հայրերի, Արթուր Սարգսյանի խնդիրները, հատ առ հատ, յուրաքանչյուրի խայտառակ վիճակը»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԵԽԽՎ նիստի ընդմիջմանը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը;
Ընդդիմադիր պատգամավոր նշեց, որ ներկայացրել են մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, դատական իրավունքի խախտումներ, հակաօրինական գործընթացները, քննարկման մի զգալի հատված էլ վերաբերել է Եկեղեցու դեմ ծավալված արշավին։
«Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել զեկույցում տեղ գտած խայտառակ և տեղ չգտած ձևակերպումների մասին»,- ասաց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նաև համազեկուցողներին կոչ են արել այցելել քաղբանտարկյալներին, ինչը անում էի նախկինում։