Թրամփը կոչ է արել Պուտինին զերծ մնալ Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումներից
Քաղաքական
21:25 29/01/2026
Աշխարհ

Թրամփը կոչ է արել Պուտինին զերծ մնալ Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չհարձակվել Կիևի և Ուկրաինայի մի քանի այլ քաղաքների վրա։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս անսովոր ցրտի ժամանակ մեկ շաբաթ չհրթիռակոծել Կիևը և այլ քաղաքներ... Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել կրակը Կիևի և այլ քաղաքների վրա։ Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ դա շատ հաճելի բան էր»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder