Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն
Քաղաքական
12:07 29/01/2026

Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն

Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինեյանին վերապահվեց նոր լիազորություն։

«Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Դիթի ՔոնսթրաքշՆ» և «Դիթի Դեվելոփմենթ» փակ բաժնե­տի­րական ընկերությունների հետ կնքել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողո­տա­ների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվա­նումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր»,- որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ավինյանն ասաց, որ խոսքը գնում է Նորագյուղ թաղամասի և հարակից տարածքների 83,9 հեկտար տարածքի մասին. 

«Այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևանի համար։

83,9 հեկտարի վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, 2-2,5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում  շուրջ 155 շենք, 65 հազար բնակչի համար։ Այս հատվածը էականորեն ենթադրում է,  որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը»։

Ավինյանի խոսքով, Նորագյուղ թաղամասի փոխարեն Դաունթաուն թաղամասի ստեղծումը նորարարական, նոր տեսակի թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով։

«Բնակիչներին փոխհատուցվել է իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաև 30 տոկոս չափաբաժնով։ Այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում Երևանը կարողանալու է մի քանի խնդիր լուծել»,- ասաց Ավինյանը։ 

Նա նշեց, որ բարդ ծրագիր է լինելու, տևողությունը ենթադրվում է 10 տարի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder