Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշ միֆեր ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյանը՝ ՔՊ-ականների վերագրած աղմկալից սպանությունների մասին
«Մի քանի անգամ մտել ենք դատարան, հաղթել ենք, բայց այնպես չէ, որ միֆերը քանդվում են»,-պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Panorama.am-ը հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները ժողովրդին նախկինների վերադարձով վախեցնելու համատեքստում Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սպանությունների, նույնիսկ ահաբեկչության մեջ՝ հարցնելով, թե արդյո՞ք Երկրորդ նախագահը չի պատրաստվում հայցով մտնել դատարան նման հայտարարություններ անողների դեմ և այդ քաղաքական խաղաքարտը վերցնել իշխանության ձեռքից։
Նախագահն պատասխանեց, որ առնվաղը 3-4 նման դեպք ունեն դատարան մտած և հաղթած։
«Հիմա էլ դատարանում զրպարտության հետ կապված երկու հայցադիմում կա, բայց մեր քաղաքացիական հարցերով դատարանների ծանրաբեռնվածությունները իսկապես մեծ է և պրոցեսը տարիներ է տևում։ Բացի այն, որ դա տարիներ է տևում, դրանից բացի այն լրահոսում էն տեղը չի զբաղեցնում։ Դու երկու տարի ընկնես փաստաբաններով հաղթես, հետո այդ մասին լուրը կորում գնում է, առնվազը կես ժամվա, մեկ ժամվա խոսակցություն է դառնում»,-ասաց Քոչարյանը, և շարունակեց. «Ես հասկանում եմ, որ նման վերաբերմունքը փոխելու համար պետք է ռեսուրսներով մտնես և մի 6 ամիս 100 անգամ նույն բանն ասես, ուրիշ ձև, հատկապես այս լրահոսի հոսունության պարագայում, շատ դժվար է գտնել»։
Նրա խոսքով՝ դժվար է ներկայում լրատվական դաշտում մեկ լուրը մեկ շաբաթ պահել լրահոսում, հանրավոր է միայն պարգեևավճարների և թոշակառուների 10 հազար դրամը ծախսել չկարողանակու թեմաների նմանները։
«Մայրս 89 տարեկանում մահացավ, բայց 88 տարեկանում եթե հարցնեի 10 հազար դրամը գիտե՞ս ինչպես ծախսես, կասեր՝ իհարկե գիտեմ։ Եթե փորձեի ասել՝ կարող է չջոկես ոնց ծախսես, շատ լուրջ ինձանից կնեղանար։ Հիմա դուք ում տեղ եք դրել մեր թոշակառուներին»,- բերելով լրատվական դաշտում երկար քննարկվող թեմայի հիմնավորման օրինակը՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով.
«Այն, ինչը որ դուք ասում եք, մի քիչ ուրիշ մոտեցում է ենթադրում, ես պետք է գործերս թողեի և իմ ողջ կարողություններով մտնեի այդ դաշտի մեջ, ինչը պրոբլեմ է, իսկապես պրոբլեմ է։ Իմ դեմ այդպես են աշխատել, համակարգված, բավական լուրջ ռեսուրսներ ներգրավելով ու բավական երկար ժամանակ և որոշ միֆեր ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես»։
Հիշելով, որ ժամանակին, երբ իր աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարդում էր նման լուրերը, ինքը հորդորում էր նույնիսկ չկարդալ, որովհետև նման սուտ լուրեր լսելու ժամանակ չունի՝ Երկրորդ նախագահը հավելեց.
«Սխա՞լ եմ արել, հա՝ սխալ եմ արել։ Պետք է ուշադրություն դարձնեի, բայց չէի էլ մտածում, որ կարող է ես վիճակը գա, որ հետ մտնեմ քաղաքականության մեջ։ Ընդհանրապես չեմ մտածել»։