Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
15:56 30/01/2026
Հայաստան

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և  հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։  

Նա նշեց, որ պաշտպանության նախարարության պաշտոնական «Զինուժ» ծրագիրը, որը  հարկատուների գումաներով է  սնվում, կտեսնեն, որ  ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա։

«Երբեմնի մեր  փառապանծ բանակի խոսափող «Զինուժ» ծրագիրը սկսվում է, որ ատեստացիաներով ինչ-որ սպա սկսել է  բարձր աշխատավարձ ստանալ, վերջանում է,  որ ևս երեք աղջիկ գնացել են ծառայության»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ եկեղեցու դեմ արշավը լրջագույն սպառալիք է ամբողջ սփյուռքի համար։

«Հայրենիք-սփյուռք փոխգործակցությունը նաև ազգային հարցերի, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ...  2007 թվականին Թուրքիայում ամենահայտնի լրագրողներից մեկը գրել էր խմբագրականում՝ դիմելով իր երկրի կառավարությանը, ժողովրդին, որ լուրջ չեք վերաբերում, հայկական ցունամին է գալիս։ 

Իրականում հնարավոր է վերականգնել այդ ցունամին»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder