Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ ռազմաօդային ուժերի WC-135R Constant Phoenix ինքնաթիռը, որն օգտագործվում է օդում ռադիոակտիվ մասնիկներ հայտնաբերելու համար, Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ժամանել է Սաֆոլկի բրիտանական RAF Mildenhall ավիաբազա։ Լուրը հաղորդում է Daily Telegraph-ը։
Թերթը պարզաբանում է, որ այս ինքնաթիռը կոչվում է «միջուկային հոտառու»։ Հրատարակությունը դրա Mildenhall ժամանումը կապում է այն ենթադրությունների հետ, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն արդեն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակներում։
«Այն ժամանակ «միջուկային հոտառուն» Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակումից մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներից տեղափոխվել էր Մերձավոր Արևելք»,-գրում է թերթը։