Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանին. Սուրենյան
Հասարակություն
09:27 30/01/2026
Հայաստան

Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանին. Սուրենյան

Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է մոտենում։ Այն մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։ Դրա հետևանքով վաղը երեկոյան ժամերից հանրապետության առանձին շրջաններում կլինեն տեղումներ հիմնականում ձյան տեսքով, լեռնային շրջաններում կգրանցվի քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, ցիկլոնը հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից հանրապետության ողջ տարածքում, այդ թվում Արարատյան դաշտավայրում ու Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով։ 

«Այսինքն, չնայած սպասվող տեղումներին՝ մենք հանրապետության ողջ տարածքում կունենանք ջերմաստիճանի բարձրացում ու սառը օդի լճացման վերացում»,-ասաց  Սուրենյանը։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանին. Սուրենյան