ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան. Պսակ քահանա Մկրտչյան
Հասարակություն
12:05 31/01/2026
Հայաստան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան. Պսակ քահանա Մկրտչյան

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։

«Հիշեցնենք,որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը լուծարվում է  է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder