Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ, Թուրքիա, Հայաստան. Ո՞ր երկրների քաղաքացիներն են 2025-ին ամենաշատն այցելել Վրաստան
Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2025 թվականին միջազգային այցելուների թիվը հասել է 5.8 միլիոնի, ինչը նախորդ տարվա համեմատ 7.0%-ով ավելի է։ Jnews-ի հաղորդմամբ, հաշվետու ժամանակահատվածում միջազգային այցելուները կատարել են 5.5 միլիոն զբոսաշրջային այցելություն, ինչը 8.4%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Միջազգային այցելուների 80.6%-ը միայն զբոսաշրջիկներ են եղել, էքսկուրսանտների մասնաբաժինը կազմել է 15.4%, իսկ այցելուների 3.9%-ը եղել են և՛ զբոսաշրջիկներ, և՛ էքսկուրսանտներ։
Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2025 թվականին այցելուների ամենամեծ թիվը՝ 1.3 միլիոնը, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, կազմելով ընդհանուրի 23.2%-ը։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16.9% մասնաբաժնով, իսկ երրորդում՝ Հայաստանը՝ 11.9% մասնաբաժնով։ Համապատասխանաբար, այցելությունների ամենամեծ թիվը եղել է Ռուսաստանի (1.6 միլիոն), Թուրքիայի (1.2 միլիոն) և Հայաստանի (0.9 միլիոն) քաղաքացիների կողմից։
Այցելուների մեծ մասը (46.4%) եղել են 31-50 տարեկան, իսկ կանայք կազմել են այցելուների ընդհանուր թվի 43.0%-ը։
Անցյալ տարի այցելությունների ամենամեծ թիվը (50.3%) կապված է եղել հանգստի, զվարճանքի և արձակուրդի հետ։
Ըստ «Վրացստատի» տվյալների՝ այցելությունների մեծ մասը կատարվել է Թբիլիսի և Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ համապատասխանաբար 3.8 միլիոն և 2.7 միլիոն այցելություններով։