Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «Mercedes»-ը, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
11:01 31/01/2026
Հայաստան

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «Mercedes»-ը, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «Mercedes»-ը, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց