Եկել են զինվորական բարձրագույն սպաներից և գնդերեցներին առաջարկել դեմ դուրս գալ Վեհափառ Հայրապետին. Տեր Վանանդ
Քաղաքական
22:05 01/02/2026
Հայաստան

Եկել են զինվորական բարձրագույն սպաներից և գնդերեցներին առաջարկել դեմ դուրս գալ Վեհափառ Հայրապետին. Տեր Վանանդ

«Եկել են զինվորական բարձրագույն սպաներից և առաջարկել են դեմ դուրս գալ Վեհափառ հայրապետին, բայց մենք բնականաբար մերժել ենք և մեր վերջնականա պատասխանը ոչ է եղել»,- այսօր ասել է Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարությունից հնչած հերքումներին, թե չեն փորձել ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին։

Նա նշեց, որ գնդերեցները մերժել են նրանց։

«Մեր վերջնական պատասխանը ոչ է եղել, մենք մեր խոնարհումն ու հավատարմությունն  ենք բերում մեր մայր Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին»,-ասել է Տեր Հայրը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder