«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարի ժամանակ հանդիսատեսը «Mitsubishi»-ով գլորվել է և մահացել
Հասարակություն
15:08 01/02/2026
Հայաստան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարի ժամանակ հանդիսատեսը «Mitsubishi»-ով գլորվել է և մահացել

Փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։

30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, Off Road -Trophy Sprint 2026 միջոցառումն է, իսկ մահացածը մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկա, նա որպես հանդիսատես է ժամանել մրցաշարին։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ինքնությունը պարզվում է»,-հայտնում է  shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder