Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի
Մշակույթ
11:58 02/02/2026
Աշխարհ

Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» («Sinners») ֆիլմը Լոս Անջելեսում կայացած 68-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու Գրեմմի մրցանակի։

Ֆիլմը Գրեմմի է ստացել «Լավագույն երաժշտություն» (Վիզուալ մեդիայի համար նախատեսված սաունդթրեք (ներառյալ ֆիլմերը և հեռուստատեսությունը)/ Score soundtrack for visual media (includes film and television) անվանակարգում։ Մրցանակը տրվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին իր օրիգինալ երաժշտության համար։

Երկրորդ «Գրեմմի»-ն տրվել է «Լավագույն կոմպիլյացիա» (Վիզուալ մեդիայի համար նախատեսված կոմպիլյացիոն սաունդթրեք/ Compilation soundtrack for visual media) անվանակարգերում՝ ֆիլմում ներկայացված երգերի ամբողջական հավաքածուի համար:

Հիշեցնենք, որ մինչ այս ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement), ինչպես նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգերում։ Ֆիլմն առաջադրվել է նաև «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ առաջադրվելով 16 անվանակարգում։ «Օսկարը» կկայանա մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder