Ադրբեջանից հայտարարում են, թե խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Քաղաքական
12:49 02/02/2026
Հայաստան

Ադրբեջանից հայտարարում են, թե խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։

Պատգամավորի խոսքով՝ դրան հասնելու համար Հայաստանը պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրություն ընդունի։

«Սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է Միլլի Մեջլիսի համաձայնությունը: Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին: Այն պետք է քննարկվի խորհրդարանում: Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder