Նարեկ Կարապետյանը 1700 հայրենակիցների ներկայացրել է Հայաստանը ուժեղացնելու տնտեսական 5 քայլերը
Քաղաքական
09:22 02/02/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը 1700 հայրենակիցների ներկայացրել է Հայաստանը ուժեղացնելու տնտեսական 5 քայլերը

«Շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը»,-տեղեկացնում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծում է՝ կարևոր է, որ բացի անձերից, մեր ժողովուրդը ծանոթ լինի նաև ծրագրերին, դա է խոսքից գետնի վրա գործին անցնելու առհավատչյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ներկայացվել են «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

«Ես դրանք երաշխավորում եմ»,-օրեր առաջ հղած ուղերձում ասել էր հայտնի գործարար, բարերարը։









Աղբյուրը`Panorama.am
Placeholder