Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը զարգացնող տնտեսական միջավայրի մասին են
Քաղաքական
20:59 02/02/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը զարգացնող տնտեսական միջավայրի մասին են

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն իր էջում գրում է․

«Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին

10% հարկ՝ փոքր բիզնեսին = հարված աշխատող մարդուն

ՔՊ-ական կառավարությունը 2025-ից կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10-ը %։

Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում և ո՞ւմ է վնասում․

Ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին

Փոքր խանութը չի դիմանում,
Արհեստավորը փակում է գործը,
Մարդը կորցնում է աշխատանքը,
Ընտանիքը մնում է առանց եկամտի

Հայաստանում կա՝

-122,000 փոքր ու գերփոքր բիզնես

-69,000 շրջանառության հարկ վճարող

-400,000 աշխատող մարդ տվյալ ոլորտում

Սրանք պարզապես թվեր չեն։

Խոսքը՝ 400 հազար ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։

Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են.

0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար

Բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի

Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի

#ՈւժեղՀայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ներկայացվել են «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

«Ես դրանք երաշխավորում եմ»,-օրեր առաջ հղած ուղերձում ասել էր հայտնի գործարար, բարերարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը զարգացնող տնտեսական միջավայրի մասին են