Տրենդից զատ մենք պետք է չմոռանանք խորքային հարցերի մասին. Աշոտյան
Քաղաքական
17:05 03/02/2026
Հայաստան

Տրենդից զատ մենք պետք է չմոռանանք խորքային հարցերի մասին. Աշոտյան

«Ինձ համար մի քիչ տարակուսելի է, որ հավաքական ընդդիմության օրակարգի առաջին պլանում չեն գտնվում Առաքելական եկեղեցու պաշտպանությունը նիկոլական հարձակումներից, քաղբանտարկյալների ազատության համար պայքարը»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ այս և այլ հարցեր «ընտրությունների ենք պատրաստվում» ձևակերպմանը զուգահեռ պահանջում են առաջնահերթ գործողություններ։

«Տրենդից զատ մենք պետք է չմոռանանք խորքի մասին, այն ամենի մասին, ինչը մեզ իրականում ժողովրդի մի մասին ոտքի է հանել»,- ասաց Աշոտյանը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տրենդից զատ մենք պետք է չմոռանանք խորքային հարցերի մասին. Աշոտյան