Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաչյա Ղազարյանը դաշնակահարների միջազգային մրցույթում նվաճել է դափնեկրի կոչումը
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Ֆուջեյրայի միջազգային 7-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Ղազարյանը նվաճել է դափնեկրի կոչումը՝ աշխարհի տասնյակ պատանի դաշնակահարների մասնակցությամբ իրականացվող մրցույթում գրավելով 4-րդ հորիզոնականը:
Դասական երաժշտարվեստի ասպարեզում մեծ հեղինակություն վայելող մրցույթը, որի ժյուրին գլխավորում էր անվանի դաշնակահար, մանկավարժ Նատալյա Տրուլլը, անցկացվում է 4 տարիքային խմբերում:
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 4-րդ դասարանի աշակերտ, դպրոցի Գերազանցության ծրագրի շահառու Հրաչյա Ղազարյանը (դաս․՝ Մարինե Մարգարյան), հանդիսանալով 11–13 տարեկանների խմբի ամենակրտսեր մասնակիցը, անվանակարգի եզրափակիչ փուլում փայլուն ելույթով նվաճել է դափնեկրի կոչումը:

