Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան
Քաղաքական
18:00 03/02/2026
Հայաստան

Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան

«Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ: Ընդ որում` հենց հասարակ քաղաքացիների հետ, որոնք ոչ «նախկին» են, ոչ ընդդիմադիր, ոչ ռուսամետ և ոչ էլ` արևմտամետ»,-գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ արձագանքելով ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու տարածված կադրերին։

Նա շարունակում է.

«Պարզ է չէ՞, որ այս խոշտանգվող տղամարդը, մոտ 2 տարի առաջ խոշտանգված Սամվել Վարդանյանը, փողոցում հարձակման ենթարկվող ընդդիմադիր պատգամավորն ու գետնին տապալված ու ծեծված հոգևորականը որևէ աղերս չունեն «մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի», նախկինների թողած բանակցային ժառանգության ու նույնիսկ «30 տարվա թալանի» հետ:

Այս արտահոսած տեսագրությունը «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսը հանրահռչակած անձի գլխավորած իշխանության անմարդկային էության խտապատկերն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder