Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ
Հասարակություն
09:04 04/02/2026
Հայաստան

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder