Այսօր քո աշխատածն ամբողջությամբ քոնը չի։ Ու մենք գալիս ենք այդ ամեն ինչը փոխելու. «Մեր Ձևով» շարժման անդամ
Տնտեսություն
11:52 04/02/2026
Հայաստան

Այսօր քո աշխատածն ամբողջությամբ քոնը չի։ Ու մենք գալիս ենք այդ ամեն ինչը փոխելու. «Մեր Ձևով» շարժման անդամ

«Այն, ինչ հիմա կասեմ, քո անձնական փողի մասին է։ Այսօր դու աշխատում ես, բայց իմացի, որ քո աշխատածն ամբողջությամբ քոնը չի։ Ու մենք գալիս ենք այդ ամեն ինչը փոխելու»,-«Մեր Ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։

Նա մանրամասնում է՝ մարդը ռիսկի է դիմում, վարկ է վերցնում, աշխատող է պահում, իսկ պետությունը գալիս է շրջանառության 10 տոկոսը որպես հարկ վերցնում է։ 

«Փոքր ու միջին բիզնեսն ամենախոցելին են․ ռիսկ, վարկ, անկանխատեսելի ծախսեր։ Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը։ Մեր լուծումը՝ 0% շահութահարկ փոքր ու միջին բիզնեսին։
Որ մարդը շնչի, գումարը մնա գործի մեջ, ու բիզնեսը զարգանա։ Փակվող բիզնեսը ոչ ոքի օգուտ չէ։  Ի՞նչն է ավելի ճիշտ՝ բիզնեսին տալ շնչելու հնարավորություն, թե՞ շարունակ ճնշել նրան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder