Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետությունն այսօր պարտադիր առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձում է իրականացնում. Թադևոս Ավետիսյան
«Խոսքս վերաբերում է պարտադիր առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձմանը։ Էն հարյուր հազարավոր մեր քաղաքացիներից, ովքեր աշխատում են նաև համատեղությամբ»,-Տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ այդտեղ կրկնակի գանձում է տեղի ունենում։
Մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը օրենսդրական նախաձեռնություն էր բերել, որով բժշկական ծառայություն մատուցող բոլոր սուբյեկտներին պարտադրում է ՀԴՄ-ների սարքեր ունենան, որտեղ կտրոնի վրա կնշվի նաև ստացված բուժծառայության ծածկագիրը և այդ բոլոր տվյալները ինքնաշխատ եղանակով կամփոփվեն «ԱրմՄեդ»հրաթակում։
«Էս լուծումը խոսքերով կա, գործնականում չկա, ես ձեզ վստահեցնում եմ, հատուկ բարձրաձայնում եմ, որ այստեղ նստած պատասխանատուները, նաև մեզ լսող մյուս պատասխանատուները, վայրկյան առաջ այդ լուծումները տան, որովհետև քաղաքացու համար որքանով կարևոր է իր վճարած հարկերը, դրանից ոչ պակաս կարևոր է, որ իր գրպանից պետությունն ավել գումար չտանի, թեկուզ խոստանալով, որ հետո ինչ-որ ձևով հետ կվճարի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա նկատեց, որ եթե էլեկտրոնային համակարգերը կան, ինչպես կառավարությունն է վստահեցնում, ապա պետք է վայրկյան առաջ այդ լուծումները տրվեն։
«Չպետք է պետությունը նույն ծառայության ապահովագրության համար երկու անգամ մարդկանցից հարկի»,-ասաց Ավետիսյանը,և նկատելով, որ այս իրավիճակում այն անել հնարավոր չէ, նաև մասնագետներն են պնդում, որ լուծումը չկա, հավելեց. «Մի գանձեք կրկնակի և հետո էլ խոստացեք, որ հետ կվերադարձնեք՝ անորոշ հեռանկարով, երբ չեք էլ պատկերացնում, թե այն ինչպես եք անելու»։