Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավորը դատախազի ընկերն է. Միքայել Սրբազանի պաշտպանները բացարկ հայտնեցին Է. Մանասյանին
Վերաքննիչ քրեական դատարանի՝ Միքայել Սրբազանի գործով նախագահող դատավոր Էդգար Մանասյանը դատավարության կողմերին հայտնեց, որ ինքը ընկերական հարաբերություններ ունի մեղադրողներից Հարությունյանի հետ, մասնակցում են միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Միաժամանակ նա վստահեցրեց, որ դա չի ազդելու օբյեկտիվ քննության վրա ու տեղեկացրեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու։
Միքայել Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանն ուրախությամբ արձագանքեց, որ իրենք տեղյակ էին այդ մասին, լավ է, որ դա հանրայնացրեց նաև նախագահող դատավորը։ Սրբազանի պաշտպանները 5 րոպե ընդմիջում խնդրեցին՝ բացարակի գրավոր միջնորդություն ներկայացնելուն պատրաստվելու համար։
Նիստի մեկնարկին Արա Զոհրաբյանն ընթերցեց միջնորդությունը, որով պաշտպաները խնդրում են բացառել Մանասյանի մասնակցությունը Միքայել Սրբազանի գործով նիստին։
«Մենք չենք վստահում դատավոր Մանասյանին, գրեթե համոզված են, որ այս գործով պարոն Մանասյանն անկողմնակալ չի կարող լինել։ Ուստի խնդրում ենք, բացարկը բավարարել»,-ասաց Զոհրաբյանը։
Մանասյանն արձագանքեց՝ որևէ բան իրեն չի կաշկանդում, կանխակալ վերաբերմունք չունի։
Միքայել Սրբազանի մյուս պաշտպանն ընդգծեց, դատարանը պետք է անի ամեն բան, որ երևա անկողմնակալ։ Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, անաչառ դիտորդի մոտ կասկածներ կան, որոնք պետք է վերացվեն։
Հանրային մեղադրողի կարծիքով, դատարանն իրավասու է անկաշկանդ քննել սույն գործը։ Նրանք գտնում են, որ միջնորդությունը ենթակա է մերժման։
Դատարանը լսելով դիրքորոշումները՝ բացարկի միջնորդությունը մերժեց։ Սա առաջացրեց ներկաների դժգոհությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։