Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
Տնտեսություն
18:30 04/02/2026
Հայաստան

Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր

Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար։ Նոր քարտը հասանելի է ԱՄՆ դոլարով (USD) և եվրոյով (EUR)։ Այս մասին հայտնում են Ակբա բանկից՝ մանրամասնելով․

«American Express Gold դեբետային քարտի գործարկմամբ Ակբա բանկը շարունակում է իր հաճախորդներին առաջարկել պրեմիում բանկային ծառայություններ։

American Express Gold դեբետային քարտի հիմնական առավելություններն են.

  • Fast Track ծառայություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում (Երևան)

Քարտատերերը կարող են անվճար օգտվել Fast Track ծառայությունից՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ տարեկան մեկ անգամ՝ հյուրի հետ միասին։ Ծառայությունը ապահովում է արագ և առաջնահերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։

  • Priority Pass

Քարտատերերը կարող են անվճար մուտք գործել Priority Pass սրահներ աշխարհի ավելի քան 1800 օդանավակայաններում՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ մեկ անգամ հյուրի հետ միասին՝ թռիչքից առաջ վայելելով պրեմիում հարմարավետություն,

  • Membership Rewards® միավորների կուտակում վճարումներից ու կանխիկացումներից, որոնք հնարավոր է փոխանակել տարբեր պարգևատրումներ հետ,
  • Ճանապարհորդական և գնումների ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ,
  • Օժանդակություն ճանապարհին ծառայություն (Roadside Assistance),
  • Մինչև 4 կից քարտ ունենալու հնարավորություն, որոնցից 2-ը՝ անվճար։

American Express Gold դեբետային քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր