Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացուն խոշտանգած ոստիկանի նկատմամբ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Նրան սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում
Ոստիկանի կողմից քաղաքացուն ոստիկանությունում խոշտանգելու դեպքի առթիվ փետրվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։
Այսօր՝ փետրվարի 5-ին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական օրենսգրքի 450 հոդվածը վերաբերում է խոշտանգմանը. 1-ին հոդվածը սահմանում է.
Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: