Թրենդային անուններ. Ինչպես են կոչել նորածիններին 2025-ին
Հասարակություն
15:26 05/02/2026
Հայաստան

Թրենդային անուններ. Ինչպես են կոչել նորածիններին 2025-ին

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նորածիններին առավել հաճախ տրվող անունների ցանկը: 2025 թվականին Հայաստանում ծնվել է 32 042 երեխա, որոնցից տղաներ՝ 16 796, աղջիկներ՝ 15 246։

Տվյալները փաստում են, որ հայկական ընտանիքներում անվան ընտրության հարցում նախապատվությունները մնում են կայուն, թեև թոփ տասնյակներում տեղ են գտել նաև նոր ու ժամանակակից տարբերակներ:

Տղաների անունների  թոփ 10-յակը

Արդեն քանի տարի անընդմեջ Դավիթ անունը գլխավորում է աղյուսակը. 2025-ին այս անունն է ստացել 1 113 տղա: Երկրորդ տեղում Նարեկն է (704), իսկ եռյակը եզրափակում է Հայկը (608):

Տասնյակում տեղ են գտել նաև Մոնթե, Լեո և Արեգ անունները, որոնք վերջին տարիներին մեծ տարածում են ստացել։

Աղջիկների անունների թոփ 10-յակը

Աղջիկների դեպքում ամենապահանջված անունը Նարեն է (574): Երկրորդ և երրորդ տեղերում են հայկական Արփի (506) և Լուսե (504) անունները:

Ցանկի վերջնամասում (40-50-րդ տեղերում) նկատվում է ավանդական և կարճ ժամանակակից անունների հետաքրքիր համադրություն:

Օրինակ՝ տղաների դեպքում դեռևս արդիական են Գրիգոր, Վահագն և Հարություն անունները, սակայն նրանց կողքին հայտնվել են Սեմ, Մաքս և Առնո անունները: Աղջիկների դեպքում 50 ամենահաճախ հանդիպող անունների ցանկը եզրափակում են Միան, Գաբրիելան և Արմինեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրենդային անուններ. Ինչպես են կոչել նորածիններին 2025-ին