Էդ պարգևավճարները, որ ստանում եք, մարդ չի հասկանում՝ ձեր ո՞ր արժանիքի համար է․Ալեքսանյան
Քաղաքական
19:01 05/02/2026
Հայաստան

Էդ պարգևավճարները, որ ստանում եք, մարդ չի հասկանում՝ ձեր ո՞ր արժանիքի համար է․Ալեքսանյան

«Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում՝ սննդամթերքի գները բարձրանում են, դեղերի գները բարձրանում են, տրանսպորտի գները՝ ևս բարձրանում...»,- ֆեյսբուքյան իր էջում  գրել է  «Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝  կից տեսանյութում մանրամասնել․

«Այս երիտասարդը երեկ անդրադարձել է ՀԷՑ-ի երկու պայմանագրի՝  ՀԷՑ-ը՝ 127 000 դրամով ավտոկայանատեղին տվել է վարձով և 12 միլիոն դրամով վերցրել է մի այլ տարածք։ Այս երիտասարդը չի հասկանում, որ մի փոքր տարածք ՀԷՑ-ը տվել է և 10 անգամ ավելի մեծ տարածք վերցրել է։ Բայց ամենակարևորը՝ այդ ծախսերը չեն մտնում սակագնի մեջ՝ մեր, ձեր լույսի փողի մեջ չեն մտնում։ Ի՞նչ է դուրս գալիս, որ Սամվել Կարապետյանը 140 միլիոն դրամ իր անձնական միջոցներից ծախսել է և ՀԷՑ-ը օգտվել է։

Այստեղ հարց է ծագում ՝փոքրիկ խմբակը իրենց շատ անդամներով, որ հավաքվեն, կպնեն իրար, 140 միլիոն դրամի պետության համար որևիցե մի դրական բան արած կա՞ն։ Իհարկե, չկան։ Էդ պարգևավճարները, որ դուք ստանում եք, մարդ չի հասկանում, թե ձեր ո՞ր արժանիքի համար է։ Ժողովրդի կյանքում որևիցե բան փոխվե՞լ է։ Գները թանկացել են, սոցիալական վիճակը՝ ավելի ծանրացել, գնալով ավելի ցոփ ու շվայտ կյանքով եք դուք ապրում։ Այ դրա համար ենք ասում՝ գալու է ժամանակ և շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան՝ ուժեղ առաջնորդով, և մեր հանրությունը ապրելու է շատ երջանիկ, սոցիալապես ապահով և ունենալու ենք էժան գներ ամբողջ շուկայում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդ պարգևավճարները, որ ստանում եք, մարդ չի հասկանում՝ ձեր ո՞ր արժանիքի համար է․Ալեքսանյան