Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես․ Նարեկ Կարապետյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ
Քաղաքական
18:39 05/02/2026
Հայաստան

Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես․ Նարեկ Կարապետյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ

«Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես։ Սա հստակ ազդանշան է, որ փոքր բիզնեսը աջակցության կարիք ունի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ապա հավելել․

«Այդ պատճառով ենք ներկայացրել մեր առաջարկը՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար»։

«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ հանդիպում է ունեցել փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ «Մեր Ձևով» շարժումն առաջարկում է 5 տնտեսական քայլ, որն իրականացնելու պարագայում փոխվելու է մեր հայրենքիի կյանքը։ Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես․ Նարեկ Կարապետյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ