Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
21:57 05/02/2026
ԼՂՀ

Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Բաքվի դատավճիռը չէր հրապարակվել դեռ, երբ այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց մեր հայրենակիցները բողոքի հանրահավաքի էին՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների և հանուն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության ազատ արձակման:

Հետո դժվարին հանդիպում ունեի Ազգային ժողովում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանց հարց ուղղեցի՝ եղե՞լ է, կա՞ աշխարհում մի երկիր, որ նրանց քաղաքացիները, զինվորականներ, քաղաքական գործիչներ պատանդառված են, այդ երկրի մի հսկայակն մաս օկուպացված է, և թշնամին միտք էլ չունի վերադարձնել, իսկ այդ ընթացքում այդ երկրի ղեկավարը մրցանակ է ստանում ու խոսում վերջնական խաղաղության, հակամարտության էջ փակած լինելու մասին: Ի պատասխան՝ քար լռություն էր դահլիճում:

Այսօր այս ուսանողների հետ խոսեցի իրենց իսկ դասախոս, քաղաքական նպատակներով անազատության մեջ Խաչիկ Գալստյանի մասին նաև:

Հետո արդեն դատարան. Սրբազանի և 18 արդարների դատն էր, որտեղ դատվում է մեր խիղճը։

Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն. Գեղամ Մանուկյան