Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ի դեպ, այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաև ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է. «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:
Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։
Մեր տեղեկություններով, իշխանականները մարտական են տրամադրված և այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները: Ի դեպ, երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, և այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։