Մայր Աթոռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի
Հասարակություն
18:01 05/02/2026
Հայաստան

Մայր Աթոռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի

«Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին»,-նշում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր Աթոռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի